չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱԱԾ-ում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան

ԱԱԾ-ում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան

Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ի հարցին ի պատասխան՝ նշել են կառույցից և հավելել, որ տեղեկության լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։

  • Կիսվել: