չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների դրամական օգնությունների չափը կփոփոխվի

ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների դրամական օգնությունների չափը կփոփոխվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի  նիստում որոշում կայացրեց, որով կփոփոխվեն ԱԱԾ տնօրենի եւ նրա տեղակալների դրամական օգնություններ տալու կարգը, չափերը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգա¬յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան¬գու¬թյան մարմինների մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ որոնց համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի-սա¬նում։

Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության  ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը սահմանող Կառավարության որոշման հավելվածում:

  • Կիսվել: