հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ-ն պրոֆիլակտիկ զրույցներ է ունենում այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր խուճապային և անպատասխանատու հայտարարություն են տարածում

ԱԱԾ-ն պրոֆիլակտիկ զրույցներ է ունենում այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր խուճապային և անպատասխանատու հայտարարություն են տարածում

Խուճապային և անպատասխանատու հայտարարություն տարածող անձանց հետ, որոնք շատ դեպքերում լինում են պաշտոնատար անձինք, ԱԱԾ աշխատակիցները պարբերաբար պրոֆիլակտիկ զրույցներ են ունենում, սակայն այստեղ իրավական առումով հետևանքներ չկան: Այս մասին այսօր Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Իհարկե, եթե հասկանում ենք, որ դա ուղղորդված է լինում, դա ուրիշ թեմա է, բայց եթե մարդը իր անհանգստությունն է արտահայտում, դա ուրիշ մոտեցում է: Կարծում եմ, որ պետք է իրավական լուծումներ տալ հարցերին, որպեսզի կարողանանք, բացի պրոֆիլակտիկ միջոցառումներից, կիրառել նաև որոշակի պատժիչ միջոցառումներ, հետագայում անպատասխանատու հայտարարությունների տարափը դադարեցնելու համար»,- նշեց Հարությունյանը:

  • Կիսվել: