շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
ԱԱԾ-ն հունվար-մարտին պետական մարմիններին փոխանցվել է 624 նյութ, որոնց հիման վրա հարուցվել են 80 քրգործեր

ԱԱԾ-ն հունվար-մարտին պետական մարմիններին փոխանցվել է 624 նյութ, որոնց հիման վրա հարուցվել են 80 քրգործեր

2022 թ. հունվար–մարտ ամիսներին օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 80 քրեական գործեր։

ԱԱԾ-ից հայտնում են, որ տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 67 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 26-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 2-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։       

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 17 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 9-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 8-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 226 քրեական գործեր, որից Դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 98 քրեական գործ, 46 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 14 քրեական գործի վարույթ, իսկ թվով 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 15 քրեական գործ 19 անձանց նկատմամբ, կարճվել է՝ 49-ը, կասեցվել է 31 քրեական գործերի վարույթ, 42 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 16 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 73 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6.982.174.367 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 6.695.459.950 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 274.775.217 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 11.939.200 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2.480.312.771 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից 270.571.217 ՀՀ դրամը:

  • Կիսվել: