չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
74-ամյա կնոջից օրը ցերեկով փորձել են բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)

74-ամյա կնոջից օրը ցերեկով փորձել են բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 41-ամյա տղամարդը: Նա նոյեմբերի 28-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն:

 
 

  • Կիսվել: