երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը

62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք պահելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգելու նպատակով հունիսի 6-ին այցելել են Մյասնիկյան գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդու ծառայողական բնակարան: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն:

 
 

  • Կիսվել: