կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
61-ամյա մի տղամարդու մոտ սուբուտեքս է հայտնաբերվել. ձերբակալվել են այն իրացնողն ու սպառողը

61-ամյա մի տղամարդու մոտ սուբուտեքս է հայտնաբերվել. ձերբակալվել են այն իրացնողն ու սպառողը

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 28-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հանցանք կատարած լինելու հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել արմավիրցի 61-ամյա մի տղամարդու, իսկ նրա վարած «ՎԱԶ-21099»-ը տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:

ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հաբ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 61-ամյա արմավիրցուն դեղահաբն իրացրել էր 51-ամյա համաքաղաքացին: 51-ամյա տղամարդը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: