չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
550.000$ 3500 քվեի դիմաց․ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում

550.000$ 3500 քվեի դիմաց․ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի 18 խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը, գրում է medianews-ը:

Ըստ կայքի` Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ  Ավետյանը նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանին 550.000 դոլար է պարտք, ինչի դիմացել համաձայնել է դառնալ Քոչարյանի շտաբի պետն ու հանձն է առել ընտրություններին մոտ 3500 քվե մատակարարել Քոչարյանին:

Ըստ աղբյուրի` ԱԱԾ-ում Հակոբ Ավետյանի անվան հետ կապված աղմկահարույց գործերի շուրջ շուտով բացահայտումներ կանի, ինչը ևս խթան է հանդիսացել, որ համայնքի ղեկավարն օր առաջ անցնի Ռոբերտ Քոչարյանի կողմն ու դառնա նրա շտաբի պետը։

  • Կիսվել: