ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
42-ամյա տղամարդը հետախուզման մեջ էր․ Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

42-ամյա տղամարդը հետախուզման մեջ էր․ Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 1981 թ․ ծնված Ռոման Մ․-ին։ Անցած տարվա նոյեմբերի 28-ից նա հետախուզվում էր Կենտրոնական բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին:

  • Կիսվել: