ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվող Շիրազը հայտնաբերվել է

Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվող Շիրազը հայտնաբերվել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Շիրազ Ս.-ն, որը 2021 թ. մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: