շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
40 զինվորի մահվան և գերեվարման գործով նիստը հետաձգվել է

40 զինվորի մահվան և գերեվարման գործով նիստը հետաձգվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի մեկնարկել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։

Դատական առաջին նիստը տեւել է 5 րոպե. նախագահող դատավոր Մուշեղ Արամյանը նիստը հետաձգել է, քանի որ Անդրանիկ Մակարյանին իր մեղադրական եզրակացությունը չէր ուղարկվել։

  • Կիսվել: