շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
4 տասնյակից ավելի ծառայողների ընտանիքների 5 մլն դրամ չի տրվել, քանի որ «Ես եմ» ծրագրից են եղել

4 տասնյակից ավելի ծառայողների ընտանիքների 5 մլն դրամ չի տրվել, քանի որ «Ես եմ» ծրագրից են եղել

Պաշտպանի տարեկան զեկուցում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել: Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ-ի տարեկան զեկույցին անդրադառնալիս նշեց հանձնաժողովի նախագահ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

«Մասնավորապես՝  ծառայությունն ավարտելուց հետո տրամադրվող պատվովճարը  կառավարության որոշմամբ սահմանված նպատակներից դուրս օգտագործելու անհնարինությունը»,- ասաց Թովմասյանը։ 

Թովմասյանը հայտնեց նաև, որ իրեն մի շարք ծնողներ են դիմել, որոնց զավակաները այդ ծրագրերի շրջանակներում ծառայություն են իրականացրել և զոհվել են 44-օրյա պատերազում․ «4 տասնյակից ավելի զինվորների մասին է խոսքը։ Հիմա նրանց պատվովճարը ընդհանրապես չի հաշվարկում և չի տրվում այն պատճառաբանությամբ, որ Զինվորների ապահովագրության հիմանդրամից իրենք ստացել են որոշակի գումար և այլևս պատվովճար չի հաշվարկվելու, արդյո՞ք սա մարդու իրավունքների խախտում չէ, այս պահին նրանց ծնողները զրկված են այդ 5 միլիոն դրամը ստանալու իրավունքից»։ 

Արձագանքելով Թովմասյանին՝  ՄԻՊ-ը նշեց․ «Պաշտպանն իր հաղորդման մեջ մանրամասն անդրադարձել է երկու ծրագրերին։  Կարևորվել է տարբեր միջոցներով, այդ թվում նաև սոցիալական կամ երաշխիքային կարգավորումերով այս ծրագրերի նկատմամբ գրավչությունը բարձրացնելու հարցերը»։ 

«Ողջամիտ ակնկալիքների տեսակետից կարող ենք արձանագրել, որ նշվածը  կարող է խնդիր լինել և իմ կողմից կարող եմ ասել, որ ՄԻՊ-ին առնթեր ԶՈՒ-երի Մարդու իրավունքների  հարցերով զբաղվող  խորհրդատվական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում  այս և նաև  բժշկական ծառայությունների հասանելիության հարցերը  քննարկվելու են մյուս նիստում»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը։ 

  • Կիսվել: