երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
4 ոստիկան կհեռացվի համակարգից. Կայացել է ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

4 ոստիկան կհեռացվի համակարգից. Կայացել է ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը:

Ոստիկանությունից հայտնում են, որ նիստում ուսումնասիրվել են ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքներն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ փոխնախարարին՝ 4 ծառայողի նկատմամբ կիրառելու ծառայությունից ազատում կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է:

  • Կիսվել: