ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
39-ամյա տղամարդը ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում. ՔԿ

39-ամյա տղամարդը ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում. ՔԿ

2022 թ. դեկտեմբերի 15-ի երեկոյան քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում բազմաթիվ անձինք վազում են իրար հետևից և կրակում միմյանց վրա:
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում սկսել են իրականացվել անհրաժեշտ բոլոր քննչական, վարութային գործողությունները՝ առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու և կրակոցներ հնչեցնելու հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
 
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված փամփուշտներ, «Բերետտա» տեսակի ատրճանակ: Իրականացված զննությամբ շենքի բնակարաններից մեկի պատուհանի փեղկին հայտնաբերվել է շրջանաձև անցք, իսկ սենյակի հատակին՝ կրակված գնդակ:
 
Դեպքի վայրից բերման են ենթարկվել մի քանի անձինք։ Նույն օրը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նույն թաղամասի 39-ամյա բնակիչ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ առերևույթ խուլիգանության դեպքի մասնակից բոլոր անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու համար։
 

  • Կիսվել: