հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է ՊԲ «ՈՒԱԶ»-ը

38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է ՊԲ «ՈՒԱԶ»-ը

Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։ 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: