շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
37-ամյա տղամարդը դանակով խփել էր վեճի մասնակիցներից մեկին․ նա հետախուզման մեջ էր

37-ամյա տղամարդը դանակով խփել էր վեճի մասնակիցներից մեկին․ նա հետախուզման մեջ էր

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է հուլիսի 18-ից առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը:

Հուլիսի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում մայրաքաղաքի Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հետախուզվողը նախապես վերցրած դանակով խփել էր վեճի մասնակիցներից մեկին՝ պատճառելով որովայնի կտրած-ծակած, թափանցող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում որոշում էր կայացվել 37-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնել, սակայն նա թաքնվել էր քննությունից, ուստի վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: