շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
37-ամյա արմավիրցին հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը թմրանյութ էր պահում

37-ամյա արմավիրցին հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը թմրանյութ էր պահում

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 37-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփ աճեցնում:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 27-ին արմավիրցու տանն ու կից օժանդակ շինություններում զննություն կատարվեց: Հողամասի տարբեր հատվածներից հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 48 գրամ կանեփի չորացված և կիսաչոր բույսեր, թղթե փաթեթ՝ լցված մոտ 15,55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Կից շինություններից իրավապահները հայտնաբերեցին մանրացված, չորացված զանգվածով լցված ընդհանուր 1 կգ 24 գրամ քաշով մեկլիտրանոց 2 տարա և մոտ 79 գրամ կանեփանման բույսի ճյուղերով արկղ:

Զննությամբ հայտնաբերվել է նաև լուսային սարքավորում, որի միջոցով տղամարդը կանեփ է աճեցրել:

37-ամյա արմավիրցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իսկ կանեփն ինքն է աճեցրել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: