ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
27 վարույթ է նախաձեռնվել հայտարարագրերը սխալ կամ ոչ պատշաճ լրացնելու կապակցությամբ

27 վարույթ է նախաձեռնվել հայտարարագրերը սխալ կամ ոչ պատշաճ լրացնելու կապակցությամբ

Մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հաստիքի համար հայտեր ներկայացնելը ArmLur.am-ը հարցումով դիմել էր ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանին։ Նրան խնդրել էինք տրամադրել Հանձանժողովի կողմից ընդունած վարույթի դեպքերը հայտարարագրերը սխալ լրացնելու կամ չլրացնելու դեպքերի առթիվ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ArmLur.am-ի հարցին օպերատիվ պատասխանեցին: Ըստ այդմ  Հանձնաժողովի կողմից 2023 թվականի ընթացքում հարուցվել և իրականացվել/ կամ իրականացվում/ են ընդհանուր թվով 27 վարույթներ։

Այդ վարույթներից վարչական իրավախախտումների վաերաբերյալ օրենսգրքով սահմանված առերևույթ խախտումների հիմքով հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ 24 վարույթ, այդ թվում՝ Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված առերևույթ խախտումների՝ հայտարարատուի կողմից անզգուշությամբ հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիմքով 2 վարույթ։ Հարուցված վարույթների արդյունքում կիրառվել է վարչական տույժ 200 հազար ՀՀ դրամի չափով։

Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առերևույթ խախտումների՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցման հիման հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով 19 վարույթ։ Հարուցված վարույթները կարճվել են հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են պահանջվող հայտարարագրերը և Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված հայտարարագրերի ներկայացման արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։
Օրենսգրքի 166.1 հեդվածի 1-ին մասի՝ նվերներ ընդունելու սահմանափակումների խախտումների հիմքով 3 վարույթ։ հարուցված արդյունքում կիրառվել է վարչական տույժ 100 հազար ՀՀ դրամի չափով։

Հվելենք նաև, որ ArmLur.am-ը, պարբերաբար անդրադառնալով պաշտոնյաների տարեկան հայտարարագրերին, ներկայացնելով դրանք, նշում է ինչ բացեր են մնացել հայտարարագրերի լրացման ընթացքում և որտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։

  • Կիսվել: