ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
26-ամյա երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան եւ փորձել է ներկել գնացքները. այն կանխվել է

26-ամյա երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան եւ փորձել է ներկել գնացքները. այն կանխվել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը,  գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը  բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

  • Կիսվել: