չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
22 հավակնորդ մասնակցել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին փուլին

22 հավակնորդ մասնակցել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին փուլին

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում էր ներկայացրել 22 հավակնորդ։ Որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված հնգօրյա ինտենսիվ դասընթացին:

Որակավորման քննության մասնակիցներին ողջունել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, ովքեր նշել են, որ հաշտարարության նկատմամբ օր-օրի աճող հետաքրքրությունը խոսում է բարեփոխումների հաջող մեկնարկի ու հեռանկարների մասին։

Առջևում որակավորման ստուգման երկրորդ՝ բանավոր փուլն է, որին կմասնակցեն գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած հավակնորդները։ Վերջինը հաջողությամբ անցնելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով:

 

  • Կիսվել: