2025թ․-ի առաջին կիսամյակում հաշտարարական համայնքը կհամալրվի 130 հաշտարարով
Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական միության համագործակցությամբ տեղի ունեցավ հաշտարարների որակավորման համար նախատեսված հինգերորդ ուսուցման դասընթացը։
25 հավակնորդ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, մասնակցեցին 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին, որը մշակվել է միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից։ Դասընթացի ընթացքում հրավիրյալ փորձագետներն ու դատավորները կիսվել են իրենց արժեքավոր փորձով ու անդրադարձել օրենսդրական նոր փոփոխություններին։
2025թ. առաջին կիսամյակում հաշտարարների համայնքն ավելի կլորանա՝ սպասվում է շուրջ 130 հաշտարարի կազմ։
Դասընթացը մասամբ ֆինանսավորվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի կողմից։