2025 թվականին ԶՈւ-երում uպանnւթյան դեպք չի արձանագրվել. Աննա Վարդապետյան
2025 թվականին Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«2025 թվականին ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45%-ը եղել են պատահարներ, այլ խոսքով` ոչ հանցագործություններ։ 1221-ը կամ 54,3%-ը եղել են հանցագործություններ, այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը զինվորական, 534-ը կամ 43,7%-ն այլ հանցագործություններ:
2024 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34%-ով, հանցագործությունները՝ ընդհակառակը, նվազել են 110-ով կամ 8,3%-ով»,-նշել է նա:
Վարդապետյանն ասել է, որ 2025 թվականին ԶՈւ զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
«Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու չորս դեպք, զինվորական պաշտոնեական անփութություն մեկ դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդուն մահ առաջացնելու մեկ դեպք, կայծակնահարության մեկ դեպք, հիվանդության երկու դեպք:
2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66%-ով»,-տեղեկացրել է Գլխավոր դատախազը:


