երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թ․  ՆԳՆ-ում կատարվել են 477 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ. ամփոփ վիճակագրություն

2023 թ․ ՆԳՆ-ում կատարվել են 477 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ. ամփոփ վիճակագրություն

2023 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 477 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 144 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 103,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 25,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 5,
– ազատվել է ոստիկա¬նու¬թյունում ծառայությունից` 10:

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից նախապատ-րաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննություն¬ների 45 նյութեր: Դրանցից
1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել,
44 նյութերի շրջանակներում նախաձեռնվել են 58 քրեական վարույթներ։
• 6-ը կարճվել են,
• 33-ը գտնվում են նախա¬քննութ¬յան փուլում,
• 16-ը միացվել են,
• 3-ն ուղարկվել են դատարան, գտնվում են դատաքննության փու¬լում։

2023 թ. 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 18 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 17 նյութ:
Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահաան տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 2 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 11-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
Միաժամանակ, որոշվել է ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

  • Կիսվել: