կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է. ԱԳՆ խոսնակ

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է. ԱԳՆ խոսնակ

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա՝ տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտութոյւններից տուժած երեխաների մասին զեկույցը:

Ըստ զեկույցի` 2022 թվականին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զինված հակամարտությունները, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել երեխաների համար։ ՄԱԿ-ի վերջին զեկույցը ցույց է տալիս, որ ավելի քան 8800 երեխա սպանվել կամ խեղվել է, իսկ ավելի քան 7600-ը հավաքագրվել են զինված ուժերի կողմից: Դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումների թիվը նույնպես աճել է 112% -ով:

 

  • Կիսվել: