շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022-ի առաջին եռամսյակում համակարգից հեռացվել է չորս ոստիկան

2022-ի առաջին եռամսյակում համակարգից հեռացվել է չորս ոստիկան

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 255 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 42 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»` 22,

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 4:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված օրինախախ¬տումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր: Դրանցից

• 1-ով նյութերը քննարկման փուլում են,

• 2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ մյուսը՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետներն անցնելու հիմքերով),

• 7-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 8 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութ:

Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ հինգն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

 

  • Կիսվել: