երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2021 թ. ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 150 կարգապահական տույժ

2021 թ. ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 150 կարգապահական տույժ

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 899 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր, այդ թվում՝

հայտարարվել է «Նկատողություն»՝ 99,                                   

հայտարարվել է «Խիստ նկատողություն»՝ 25,

պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,

կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,

ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 24:         

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և  նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննությունների 47 նյութ: Դրանցից՝

  • 3-ով նյութերը քննարկման փուլում են.
  • 16-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 2-ը՝ վաղեմությունն անցնելու, 13-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով).
  • 28-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
  • 7-ը կարճվել են (2-ը՝ գործուն զղջալու, 5-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
    • 1-ը միացվել է,
    • 17-ը գտնվում են նախաքննության փուլում,
    • 3-ն ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 29 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:

Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 20 ծառայող ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

  • Կիսվել: