ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021-ին ՀՀ գլխավոր դատախազությանը հաջողվել է շուրջ 7 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե. Դավթյան

2021-ին ՀՀ գլխավոր դատախազությանը հաջողվել է շուրջ 7 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե. Դավթյան

2021-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությանը հաջողվել է շուրջ 7 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե: Նախկինում դրանք ապօրինաբար յուրացվել էին: Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին, ներկայացնելով անցնող տարվա գործունեության արդյունքները, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  Խոսքը, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների մասին է։

«Գերատեսչությանը հաջողվել է վերականգնել նախկինում պատճառված վնասի ծավալը, թեեւ՝ մասնակի»,- պարզաբանեց Դավթյանը։

Նա նաեւ հավելեց, որ այս գործերով հետաքննությունը վաղուց է ընթանում։

«Պետությանը պատճառված վնասի հաշվարկը եւ պատշաճ ապացույցների բազայի ապահովումը շատ ժամանակ կպահանջի։ Ուստի 1-1.5 տարի առաջ հարուցված գործերով իրական արդյունքներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց գլխավոր դատախազը։

Այնուամենայնիվ, այս տարվա առաջին եռամսյակում վերականգնված վնասի ծավալը մոտ 19 մլրդ դրամ է կազմել։ Սա, ըստ վարչության պետի, վկայում է այն մասին, որ նախկինում հարուցված քրեական գործերը սկսել են հասնել իրենց հանգուցալուծմանը:

  • Կիսվել: