ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021-ին ձերբակալվել է 806 կասկածյալ, կալանավորվել՝ 1386-ը. պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ

2021-ին ձերբակալվել է 806 կասկածյալ, կալանավորվել՝ 1386-ը. պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ

2021թ-ին ՀՀ -ում ձերբակալվել է 806 կասկածյալ,  2020 թվականին այդ թիվը եղել է 903: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

1625 մեղադրյալի նկատմամբ  2021 թվականին միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է 1630: Դատարանների կողմից 2021 թվականին բավարարվել է այդ միջնորդություններից 1386-ը, իսկ 2020-ին՝ 1407-ը:

«2021 թվականի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը, իսկ 2020-ին՝ մոտ 1 միլիարդ դրամը», - նշեց Այվազյանը:

Այվազյանի տեղեկացամբ, 2021 թվականին կալանք է դրվել մեղադրյալների՝ մոտ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է մոտ կես միլիարդ:

  • Կիսվել: