չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
19 և 20 տարեկան երիտասարդները «Ինֆինիտին» փախցրել էին

19 և 20 տարեկան երիտասարդները «Ինֆինիտին» փախցրել էին

Նոյեմբերի 13-ի ժամը 23.34-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 30-ամյա երիտասարդը հայտնել էր, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ապա գողացել են «Ինֆինիտի» մակնիշի մեքենան:

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայում: Ժամը 22.50-ի սահմաններում 19-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հարձակվել են իր «Ինֆինիտիի» մոտ կանգնած 30-ամյա տղամարդու վրա: Նա էլ վախից մտել է մոտակա խանութ և զանգել ընկերներին: Նրանց գալուց հետո մի քանի րոպե վիճաբանություն է եղել, այնուհետև երիտասարդները վերցրել են շարժիչը գործարկված վիճակում գտնվող մեքենայի բանալին և, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, փախցրել են մեքենան:

Հետագա միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաժին է տարվել նաև փախցրած մեքենան:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: