շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«168  ժամ». Հունանյանին վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր. Դեմիրճյանի այրի

«168 ժամ». Հունանյանին վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր. Դեմիրճյանի այրի

«168»-ը գրել է.

«1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում և անգամ քննարկման օրակարգ է դարձել:

«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:

«Բնականաբար, երկրի ղեկավարությանն է հասցեագրվել դիմումը, բայց ես կարծում եմ՝ նրանք խելամիտ կմոտենան և հաշվի կառնեն բոլոր հանգամանքները, նրանք պարտավոր են հաշվի առնել ժողովրդի վերաբերմունքն ու կարծիքը ոճրագործին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: