հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
1 օրում Հայաստանում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, որից 18-ը՝ ծանր վիրավորանքի

1 օրում Հայաստանում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, որից 18-ը՝ ծանր վիրավորանքի

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ ծանր վիրավորանքի՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 6, ընտանեկան բռնության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու և վտանգավոր քիմիական ու կենսաբանական նյութերի, թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: