հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
1 օրում գրանցվել է 13 ՃՏՊ. կա զոհ, 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում գրանցվել է 13 ՃՏՊ. կա զոհ, 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու ազատությունից ապօրինի զրկելու և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավորր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: