ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Զուտ ուղերձ էր Թուրքիային, ոչինչ ավելի․ Չերնամորյանը՝ Նեթանյահուի հայտարարության մասին

Զուտ ուղերձ էր Թուրքիային, ոչինչ ավելի․ Չերնամորյանը՝ Նեթանյահուի հայտարարության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը զուտ ուղերձ էր Թուրքիային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նեթանյահուն առաջին անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Հայ-ասորական ծագումով ամերիկացի զրուցավար Պատրիկ Բետ-Դևիդը հարցրել էր, թե ինչու Իսրայելը չի ճանաչում հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը։ Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել էր, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են Քնեսեթի բանաձևով։ Բետ-Դևիդն ասել էր, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ «Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել էր Նեթանյահուն։
 
Չեռնոմորյանը նախ շեշտում է՝ Քնեսեթը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե նման բան լիներ, ապա այդ մասին լուրը գաղտնի չէր մնա։ Իսկ Նեթանյահուի խոսքերին էմոցիոնալ մոտենալու կարիք չկա․ ամեն անգամ, երբ Թուրքիան պաղեստինցիների ցեղասպանության հարցն է բարձրացնում, Նեթանյահուն հիշում է Հայոց ցեղասպանության մասին։
 
«Ժամանակին նույնիսկ Նեթանյահուի որդին Մայամիում՝ օվկիանոսի ափին նստած հեռախոսով հաթաթա էր տալիս Էրդողանին, թե խելոք մնա, Հայոց ցեղասպանությունը կճանաչեմ։ Նեթանյահուի խոսքերից ես անձամբ որպես հայ որևէ կերպ չեմ ոգևորվում»,- ասաց
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
 
 

  • Կիսվել: