հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զուրաբիշվիլին դժգոհել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Փաշինյանի հետ

Զուրաբիշվիլին դժգոհել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Փաշինյանի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ դժգոհել է, որ իրեն՝ որպես Վրաստանի նախագահի, չեն տեղեկացրել երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների մասին։

«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին Վրաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն չի տրվում հանդիպել եւ պատշաճ կերպով հյուրընկալել գործընկեր երկրների ղեկավարներին:

Ցավալի է և ուշագրավ, որ համապատասխան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ասված է Վրաստանի վարչապետի սոցցանցի պաշտոնական էջում։

  • Կիսվել: