չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զոհվածների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում. Ծառուկյան

Զոհվածների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում. Ծառուկյան

Այսօր Երևանի Ազատության հրապարակում ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ հրավիրած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրեն լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր նկատմամբ:

՛՛Ինձ ձերբակալեցին: Ես այդ օրն էլ հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրները չես լուծելու, ժողովրդի վիճակը չես բարելավելու, համաճարակը չես բուիժելու, Արցախի խնդիրը չես լուծելու: Եվ նրանք մտածված տարան այսպիսի կորստի՛՛,-ասաց նա:

Ծառուկյանը հավոելեց նաև. ՛՛Չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը... Բոլորը ձախողել են՛՛: ԲՀԿ առաջնորդը հավելեց, որ դեռ յոթ ամիս առաջ զգուշացրել է սպասվող խնդիրների մասին, սակայն ոչ մի քայլ ոչ ոք չի ձեռնարկել:

՛՛Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում: Այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա՛՛,-վստահ է Գագիկ Ծառուկյանը:

 

  • Կիսվել: