հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված լարվածության շուրջ վերջին զարգացումները: Զոհրաբ Մնացականյանը Լինաս Լինկևիչուսին մանրամասներ հաղորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: 

Երկուստեք ընդգծվեց կայուն հրադադարի պահպանման և լարվածության նվազման անհրաժեշտությունը:  

Ստեղծված իրավիճակում ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ կարևորեց տարածաշրջանային  անվտանգության և կայունության պահպանումը և միջազգային համայնքի բոլոր անդամների կողմից պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը:

  • Կիսվել: