հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցում, ըստ աղբյուրի,  գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող քայլերի շուրջ։

«Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրոսցի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում: Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն շեշտեցին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը», նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: