երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԳՆ լրատվության բաժնից։

Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

  • Կիսվել: