երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցաքննվում է նաեւ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը

ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցաքննվում է նաեւ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը եկել է Ազգային ժողով։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նիստին: Այս մասին հայտնում է խորհրդարանում գտնվող InfoPort.am-ի թղթակիցը։
 
Նիստը դռնփակ է։ Մնացականյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որպեսզի որոշ հարցերի պատասխանի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում հարցաքննվում է նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։
 
 

  • Կիսվել: