ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարի՝ Փելոսիի այցի քննադատությանը

Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարի՝ Փելոսիի այցի քննադատությանը

ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի կողմից Նենսի Փելոսիի այցի մեկնաբանությանը։

«Բելառուսի արտաքին գործերի նախարարը կարծես թե իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։ Վատ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- գրել է Մնացականյանը իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը նշել էր, որ  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:

 

  • Կիսվել: