չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինծառայողները կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը. Ավանեսյան

Զինծառայողները կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը. Ավանեսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, որով ԶՈՒ ծառայողները կրկին կարող են արձակուրդ մեկնել, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը:

«Աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների, արձակուրդների հետ կապված գործընթացները դադարեցվել էին: Այս որոշմամբ հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները, դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, ամբողջական պատվաստումներ անցնելու հանգամանքը»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: