հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
9-րդ ծրագրով աջակցություն ստացած զինծառայողներին ստիպում են վերադարձնել գումարները. պատգամավոր

9-րդ ծրագրով աջակցություն ստացած զինծառայողներին ստիպում են վերադարձնել գումարները. պատգամավոր

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվել են նաև պայմանագրային զինծառայողները, չնայած այն հանգամանքին, որ չէին կարող լինել ծրագրի շահառուներ, քանի որ ծրագիրը վերաբերում է այն ծնողներին, ովքեր չեն աշխատում ու ունեն 0-18 տարեկան երեխաներ (26,500 դրամ միանվագ գումար):

Պատգամավորը նշեց, որ հիմա ուժային կառույցների ներկայացուցիչներին ստիպում են վերադարձնել այդ ծրագրով ստացած գումարները.

.«Իմ ձեռքի տակ է ԳՇ պետի գրության պատճեն, որտեղ նշված է, որ մինչ մայիսի 7-ը հարկավո է հավաքագրել այն զինծառայողների տվյալները, ովքեր օգտվել են նշյալ ծրագրից, նրանցից պետք է հետ գանձել գումարները: Մենք գործ ունենք տհաճ իրավիճակի հետ, ուստի ակնկալում եմ հրապարակային պարզաբանում: Պետք է հասկանալ՝ սա անփութության, թե այլ գործոնի հետևանք է»:

  • Կիսվել: