շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում․ վարչապետ

Զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում․ վարչապետ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:  Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանի հարցին:

«Պատերազմի հետ կապված շուրջ 1300 քրեական գործ կա և այդ գործերով ընթանում են նախաքննություններ: Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: