ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ժողովուրդ». Նոյեմբերի 1-ին ԱԺ հանձնաժողովներում կկայանա Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նիստ

«Ժողովուրդ». Նոյեմբերի 1-ին ԱԺ հանձնաժողովներում կկայանա Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նիստ

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, եւ որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւան են ժամանելու ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, նաեւ ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին` տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:

  • Կիսվել: