երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ժողովուրդ». Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին

«Ժողովուրդ». Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչեւ օգտոստոսի 11-ը: ՀՀ վարչապետի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հատկապես ուշագրավ էր մշտապես հայտնի հրապարակումների ֆոնին, թե բարձրաստիճան որ պաշտոնյաների որդիներն են այս կամ այնկերպ խուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց:

Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի քննություն իրականացնել: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: