չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանի «հաթաթա տալն» ու գործառույթներից դուրս գործելաոճը

«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանի «հաթաթա տալն» ու գործառույթներից դուրս գործելաոճը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները: Սակայն պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի:

Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը:

Եվ փոխանակ Արգիշտի Քյարամյանը պատասխանի հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ ինքը պարբերաբար զանգահարում է իրավապահներին՝ կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցելու համար, որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ մեջբերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ հայտարարելլով, թե վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Այսպիսով, նա որոշել է «հաթաթա տալ» լրատվամիջոցին, սակայն չի ստացվի: Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից»:

Մանրանասները ՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: