ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժողովրդի վիճակը հիմա ավելի սարսափելի վատ է. Վարդան Ղուկասյան

Ժողովրդի վիճակը հիմա ավելի սարսափելի վատ է. Վարդան Ղուկասյան

Այն ժամանակ էլ ժողովրդի վիճակը լավ չէր, հիմա ավելի սարսափելի վատ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Եթե Գյումրում տուրիզմը զարգացել էր եւ աշխատանք էր ձեւավորվում, հիմա հակառակն է։ Նանե հյուրանոց կա, որ դրսից է ներդրողը՝ Գոհար անսմաբլի ղեկավարը, հյուրանոցը փակվել է, փակվելէ նաեւ Գոհար երգչախումբը։ Ցավում եմ, որ եւ կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը ոչ մի միջոցներ չեն ձեռնարկում, որ ՀՀ լավագույն երգչախումբը եւ այդ հսկայական կառույցը փակվել է»,– ասաց Ղուկասյանը։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը պետք է ավելի հասանելի դարձնել, քանի որ շատ են դժգոհությունները.

«Սոցիալական վիճակը շատ վատ վիճակի մեջ է գտնվում, ամբողջ աշխարհում է այդպես, բայց որ ժողովուրդն էլ հերթերի մեջ է կանգնած, բանկերը չեն կարող մատակարարել ոնց որ պետքն է, կառավարությունը պետք է այնպես անի, որ որոշում է կայացնում հասանելի լինի ժողովրդին։ Շատ քիչ տոկոսն են ստացել այդ օգնությունից։ Միան խոսքով չէ, պետք է գործով էլ կարողանան կազմակերպել»։

 

  • Կիսվել: