երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ժողովրդավարության օրը նշելիս մենք հարգում ենք ազատության, ներառականության և հավասարության մեր ընդհանուր արժեքները. ԱՄՆ դեսպանություն

Ժողովրդավարության օրը նշելիս մենք հարգում ենք ազատության, ներառականության և հավասարության մեր ընդհանուր արժեքները. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածե Ժողովրդավարության օրվա կապակցությամբ:

«Ամեն տարի սեպտեմբերի 15-ին մենք նշում ենք Ժողովրդավարության միջազգային օրը, որը սահմանվել է 2007 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ժողովրդավարական սկզբունքները խթանելու և պաշտպանելու նպատակով: Այս օրը հնարավորություն է տալիս անդրադառնալու և բարձրացնելու իրազեկությունը աշխարհում ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության կարևոր դերի մասին:

Ժողովրդավարության օրը նշելիս մենք հարգում ենք ազատության, ներառականության և հավասարության մեր ընդհանուր արժեքները, որոնք մարմնավորում է ժողովրդավարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: