չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ժողովրդագրական ձմեռն սկսվել է․ Ժողովրդագրագետ

Ժողովրդագրական ձմեռն սկսվել է․ Ժողովրդագրագետ

Մարտի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում` ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշները 2021 թ. հունվարին։ Ըստ այդմ` ՀՀ-ն, ինչպես ցավով կանխատեսում էի, մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության (դեպոպուլյացիայի) փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ (բնական նվազումը` - 500։ Այս մասին գրել է ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը։
 
«2020 թ. նոյեմբերի կեսերին ՀՀ կառավարությունն առաջիկա 6 ամսվա համար իր գործողությունների ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որտեղ 11-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ. «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։ Անցել է 4 ամիս` ժամանակահատվածի 2/3-ը, և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար հստակ միջոցառումներ այս ընթացքում չեն նախանշվել»,- մասնավորապես, գրե է նա։

  • Կիսվել: