հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժամկետը լրացավ.Այսօր կգաղտնազերծվեն բոլոր ցուցակները. «Հրապարակ»

Ժամկետը լրացավ.Այսօր կգաղտնազերծվեն բոլոր ցուցակները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ եւ տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։ Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։ Վաղվանից սկսվում է գրանցման փուլը՝ երբ ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը եւ գրանցում հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։

Երեկ վերջին նախընտրական դաշինքներն էին ձեւավորվում։ «Հիլթոն» հյուրանոցում ստորագրվեց «Միացյալ Հայաստան» դաշինքի հուշագիրը՝ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջեւ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա  համարում։

  • Կիսվել: